Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Ն.Փաշինյանը չհամաձայնեց ու հայտարարեց, որ փոխքաղաքապետը պետք է իմանար, որ Մարգարյանը Երևանում է. «Հարցեր են առաջանում: Կլինի՞ մենք էլ ձեզ տենց հարգենք: Կարծում եմ՝ քաղաքապետարանի դուրը չի գա, որ տենց ոճով մենք էլ հարգենք: Սուտ տեղեկատվություն եք տվել, գոնե ասեք ցավում եք: Կներեք, ասում եք՝ հարգում եմ: Է, տենց է, տենց է՝ նենց եմ ձեզ հարգում ու ՀՀ ողջ իշխանությանը»:
Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքի 88 տարեկան հասակում մահացել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մայրը՝ ԼՈՒՍԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցի թիվ 72 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ժամը 14.43-ի դրությամբ (նախնական տվյալներով) հայտնի է, որ ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը՝ մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում:
Տուլայի մարզում կազմակերպվել է այսօր գիշեր Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման մինչքննչական ստուգում:
РИА Новости-ի նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Կա 8 զոհ և 35 հոսպիտալացված: Ավտոբուսում եղել է 63 մարդ: Վարորդը չի տուժել:
«…Եթե լինի անհրաժեշտ քաղաքական կամք, ապա Թուրքիան կարող է հայ-թուրքական հարաբերություններում որոշակի վերանայված մոտեցումներ ցուցաբերել, որի արդյունքում այդ հարաբերությունները կարող են վերադառնալ օրակարգ: Բայց, անկեղծ ասած, դրա համար միայն Հայաստանի և Թուրքիայի քաղաքական կամքը բավարար չէ»:
Ժամը 15:05-ի դրությամբ հայտնի է, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 5-ի ինքնությունը ճշտվել է:
Հարցին՝ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք արդյոք Ձեր կյանքով, հարցման մասնակիցների 7.2 %-ը պատասխանել է. «Լիովին բավարարված եմ»: «Ավելի շուտ բավարարված եմ»՝ պատասխանել է հարցման մասնակիցների 45.3%-ը, «Ավելի շուտ բավարարված չեմ»՝ 29.9%-ը, «ընդհանրապես բավարարված չեմ»՝16.9%-ը: Իսկ 0.6%-ը դժվարացել է պատասխանել:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կնվազի, 8-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով:
Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում վթարի է ենթարկվել «Քինգ դելյուքս» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում էր իրականացնում Մոսկվա-Երևան ուղղությամբ։
Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ կառավարությունում ձևավորվել է հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ աջ բորտի (կողի) վնասվածքը, որը հարուցվել էր ինքնաթիռի ներքին անսարքությամբ:
Այսօրվա ասուլիսին «Gallup Internatiоnal» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Gallup Internatiоnal»-ի կողմից սեպտեմբերին իրականացված Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցումների արդյունքները:
Մոսկվայից Երևան եկող ուղևորատար Hyundai ավտոբուսի վթարի հետևանքով Տուլայի մարզի հիվանդանոցներ տեղափոխված 33 տուժածներից 11-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, RIA Novosti-ին տեղեկացրել է Տուլայի մարզի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանը:
Միջին քաշի աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի մարզիչ Աբել Սանչեսը հայտարարել է, որ ղազախստանցի բռնցքամարտիկը պատրաստ է փոխել քաշային կարգը Մեյվեյզերի դեմ մենամարտելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը Տուլայի շրջանում «Դոն» ավտոճանապարհին Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:
Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:
Մոսկվայից Երևան ուղևորվող ու Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսում եղել է երկու անչափահաս, հայտնում է Տուլայի մարզի դատախազության մամլո ծառայությունը:
ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտներ են ոչնչացրել հատուկ ռումբերի օգնությամբ, հայտնում է LifeNews-ը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցչի խոսքով՝ БЕТАБ-500 տեսակի ռումբերն օգտագործվում են ստորերկրյա՝ առավել լավ պաշտպանված բունկերների ոչնչացման նպատակով:
Արմավիրի մարզում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական կազմակերպությունում գիշերը 1 ամսական երեխա է մահացել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ նման ահազանգ ստացել են, քննիչը եղել է դեպքի վայրում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Ինչպես հայտնում է LIfeNews-ը, հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, Կահիրեից Սանկտ Պետերբուրգ տեղափոխված մարմիններից միայն 88-ն է տեսողականորեն ենթակա ազգականների կողմից նույնականացման:
«Ոսկու շուկայի» կորած աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նրա հագին եղել է հետևյալ գրությամբ շապիկ՝ ընդմիշտ քոնը (Forever Yours) շապիկ։
«Միանգամից նշեմ, որ բոլոր մասնագետները գալիս են այն եզրակացության, որ օդանավը հենց օդում սկսել է քանդվել, հնարավոր է՝ պայթյուն է եղել, վառելանյութը թևերի մեջ պայթել է: Ես առաջին օրվանից հասկացա, որ օդանավը հենց օդում քանդվել է, որովհետև օդանավի մասերը գետնի վրա տարածված են՝ 15-20 կիլոմետրի վրա: Դա նշանակում է, որ օդանավը մի տեղ չի ընկել-քանդվել»,- նշեց Դ. Ադբաշյանը:
ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը մանրամասներ է հայտնել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից:
Ռուսական օպերացիան Սիրիայում ու А321 ինքնաթիռի ողբերգությունը տարբեր հարցեր են, դրանք պետք չէ միավորել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ժամը 13:08-ի դրությամբ հայտնի է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից 1-ը՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 3-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 2 տան բնակիչ Սպարտակ Ցոլակի Նալբանդյանն է (ծնվ. 1947 թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 35-ը՝ ժամը 13:00-ի դրությամբ գտնվում են Տուլայի տարածաշրջանային բժշկական կենտրոններում: