
Ուորհոլի կողմից արված Լենինի դիմանկարը վաճառվել է 5 մլն դոլարով

Վլադիմիր Լենինի դիմանկարը, որը պատկանում է ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի վրձնին, Sotheby’s աճուրդում վաճառվել է 4,7 մլն դոլարով:
Մինչ աճուրդն աշխատանքը գնահատվում էր 3,8-4,5 մլն դոլար, հայտնում է Artnet պորտալը:
Փոփ-արտ ոճում կատարված նկարի համար հիմք է ծառայել Լենինի 1897 թվականի լուսանկարը, որը գտնվում է Մոսկվայի Լենինի թանգարանում:
Ուորհոլի մյուս ստեղծագործություններն աճուրդում ավելի քիչ են գնահատվել: Օրինակ՝ Ժակլին Քենեդիի դիմանկարն աճուրդում վաճառվել է 1 մլն դոլարով:
Այն նկարվել է նրա ամուսնու՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո: Կտավն ավելի վաղ ցուցադրվել էր ԱՄՆ-ի խոշորագույն թանգարաններում՝ Ճապոնիայում ու Մեծ Բրիտանիայում:
Նկարչի ևս մեկ աշխատանք՝ Մերիլին Մոնրոյի մետաքսե հայտնի զգեստով նկարը, վաճառվել է 2,3 մլն դոլարով: