
ԱՄՆ-ը հրաժարվել է ընդունել Մեդվեդևին ու խոսել նրա հետ Սիրիայի օպերացիայի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի կարող ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը, որը պլանավորում էր քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կոորդինացիայի հարցերը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեզ (Միացյալ Նահանգների կողմից) ասվել է, որ Մոսկվա (ամերիկյան) պատվիրակություն ուղարկել չի ստացվի ու ռուսական պատվիրակությանն էլ Վաշինգտոնում ընդունել նույնպես չի ստացվում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալվ ՌԴ Պետդումայում:
Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկությունն արվել է դեռ սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հենց այդ ժամանակ էլ Պուտինը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվելիք հարվածների մասին: