Դիետա ծույլերի համար
Շատերի միակ ցանկությունը բազմոցին պառկելն ու նիհարելն է, սակայն այդպես անհնար է: Նիհարելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում գոնե որոշակի ժամանակ հատկացնել ֆիզիկական վարժություններին, և, որ ամենակարևորն է, կարգավորել սննդակարգը:
Healthylivingstyle կայքն իր բաղադրատոմսն է ներկայացրել բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առանց որևէ ջանք գործադրելու՝ նիհարել:
Ըմպելիքը բաղկացած է բացարձակապես բնական մթերքներից:
Բաղադրություն
- 60 գ թարմ մաղադանոս
- 1 կիտրոն
- 230 մլ ջուր
Մաղադանոսը կտրատեք, կիտրոնը քամեք: Երկու բաղադրիչները լցրեք մեծ բաժակի մեջ և վրան ավելացրեք ջուրը:
Հյութը խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին, 5 օր շարունակ, ապա 10 օր դադար տվեք:
Մաղադանոսի և կիտրոնի խառնուրդն օգնում է այրել կալորիաներն ու օրգանիզմը սնուցում է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով:
Հավելենք, որ մաղադանոսը նաև լավացնում է մարսողությունն ու օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ տոքսինները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը