Իրանում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է խեղդվել
Նվազագույնը 10 մարդ է խեղդվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու Իրանի Հորմոզգան նահանգում նախօրեին գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով:
Ուժեղ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել մի շարք շրջաններում, հատկապես Թեհրանի հյուսիսային մասում ու Հորմոզան հարավային նահանգում, տեղեկացնում է իրանական IRIB գործակալությունը:
6 մարդ խեղդվել է Թեհրանում, 4 մարդ՝ Հորմոզան նահանգում:
Զոհերի մեծ մասը գտնվել է գետերի մոտակայքում, երբ սկսվել է ուժեղ անձրևը:
Հաղորդվում է, որ երկրի հիդրոօթերևութաբանական ծառայությունը ավելի վաղ նախազգուշացրել էր անձրևների մասին:
Նշենք, որ որոշ մարդիկ անհետ կորած են համարվում: