Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները մուսուլման քարոզիչների են առևանգել

ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի Քիրկուկ նահանգում 10 մուսուլման քարոզիչի են առևանգել, հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:

«ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Իրաքի հյուսիսային Քիրկուկ նահանգում առևանգել են 10 մուսուլման քարոզչի այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են հավատարմության երդում տալ ԴԱԻՇ-ի ղեկավար Իբրահիմ աս-Սամարիին: Դեպքը տեղի է ունեցել Խավիջա քաղաքում՝ Բաղդադից 282 կմ հեռավորության վրա: Քարոզիչների ճակատագիրն ու գտնվելու վայրը անհայտ է»,- ասվում է հաղորդագրությունում:

Նկարագրելով պատերազմի մեթոդները, որը ԴԱԻՇ-ը վարում է Իրաքի տարածքում, հեռուստաալիքը հայտնել է, որ Մոսուլում՝ Նայնավա նահանգի մայրաքաղաքում, որը 2014թ. ամառվանից գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ, նախօրեին կախաղան է հանվել մի երիտասարդ այն բանի պատճառով, որ սափրել էր մորուքը:
ԴԱԻՇ-ի կանոններով՝ մորուքը սափրելը համարվում է հանցագործություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930