Բաժիններ՝

Ճապոնացի զբոսաշրջիկը մահացել է Թաջ Մահալի աստիճաններին սելֆի անելիս

Ճապոնացի զբոսաշրջիկը մահացել է Հնդկաստանի Թաջ Մահալ դամբարան այցելության ժամանակ սելֆի անելու փորձի ժամանակ, հայտնում է BBC-ն:

Հաղորդվում է, որ սելֆի անելիս զբոսաշրջիկը սայթաքել է ու ընկել դամբարանի աստիճաններին: Հարվածի հետևանքով զբոսաշրջիկը լրջորեն վնասել է գլուխը: Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է:

1122996296

Հայտնի է, որ դեպքի ժամանակ ճապոնացին գտնվել է երեք այլ զբոսաշրջիկների ընկերակցությամբ, որոնցից մեկը ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը:
Ճապոնիայի դեսպանությունը արդեն տեղեկացված է ու իրականացնում է սեփական հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս