Մեդվեդևը հանձնարարել է դիտարկել ուկրաինական ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը պատասխան սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել ուկրաինացի ավիաընկերությունների նկատմամբ, հայտնել է Մեդվեդևի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ է սահմանել ռուսական 25 ավիաընկերության դեմ, որոնցից 2-ն արդեն գոյություն չունեն:
Ուկրաինական պատժամիջոցային ցանկում են հայտնվել ռուսական խոշորագույն ավիափոխադրողները, այդ թվում՝ «Աերոֆլոտն» իր 7 դուստր ավիաընկերություններով, ինչպես նաև «Սիբիրն» ու «Տրանսաերոն»:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախարարների կաբինետի նիստում հայտարարել էր, որ որոշում է կայացվել արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները:
Բացի այդ՝ Ուկրաինան արգելում է նաև Ուկրաինայի տարածքով ռուսական ավիաընկերությունների տրանզիտային թռիչքները, եթե դրանք պարունակում են «ռազմական նշանակության ապրանքներ կամ ռուս զինծառայողներ»: