«Բախտներս բերելու պարագայում մենք կարող ենք ունենալ թմրամոլ ղեկավարություն, բայց…»
«Կորյուն Նահապետյանը միանգամայն ճիշտ է, որովհետև Հայաստանը պետք է թույլտվություն հարցնի ՀԱՊԿ-ից, որ նրան դիմի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի դիմելու պաագայում՝ ՀԱՊԿ-ն անկասկած կմիջամտի սահմանային լարված իրավիճակին, ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նա հորդորեց չնույնացնել Հայաստանը «որոշակի խմբակի» հետ. «Խմբակը հաստատված է այդ նույն ՀԱՊԿ-ի ղեկավարության կողմից՝ որպես ընդունելի խմբակ»:
Հայաստանի իշխանության գործողությունները Ա. Մանուչարյանի մոտ «բացարաձակ զայրույթ» են առաջացրել. «2 տարի առաջ ազատամարտիկներն ասացին, որ տարածաշրջանում մեծագույն դեպքեր են լինելու, ու խնդրեցին մտավորականությանը՝ գալ, օգնել, իսկ երկրի ղեկավարությունը խնդրեցին ժողովրդին մոբիլիզացնել: Երկրի ղեկավարությունը միակ մոբիլիզացիան, որ անում է, դա կողոպուտի մոբիլիզացիան է»:
Սահմանում կատարված դեպքերի համար Ա. Մանուչարյանը առաջին հերթին մեղադրանքն ուղղում է մեր երկրի ղեկավարությանը և ժողովրդին. «Որովհետև ժողովուրդը չպետք է այս ամենը թողնի երկրի ղեկավարության վրա, որովհետև բախտներս բերելու պարագայում՝ մենք կարող ենք ունենալ թմրամոլ ղեկավարություն, բայց բախտներ չի բերել, ունենք փողամոլ ղեկավարություն: Եթե անգամ ղեկավարության մի զգալի մասը, կամ մի մասը՝ թմրամոլ է, դա շատ ավելի փոքր բան է, քան փողամոլությունը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: