Բաժիններ՝

Բժիշկները պարզել են Բոբբի-Քրիստինայի մահվան պատճառը, սակայն այն չեն կարող հրապարակել

Բժիշկները պարզել են երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր՝ Բոբբի-Քրիստինայի մահվան պատճառը, սակայն այն չեն կարող հրապարակել դատական արգելքի պատճառով, հայտնում է BBC-ն:

Ինչպես ասվում է Ջորջիա նահանգի Ֆուլթոն շրջանի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի հայտարարության մեջ, դրա մանրամասների հաղորդման վրա արգելք է դրել բարձրագույն շրջանային դատարանը:

Փորձաքննության արդյունքների մասին տեղեկացվել է միայն Ֆուլթոնի դատախազը, ինչպես նաև Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել քաղաքի ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ 22-ամյա Քրիստինան՝ Ուիթնի Հյուսթոնի ու երգիչ Բոբբի Բրաունի միակ աղջիկը, մահացավ հուլիսի 26-ին՝ 6 ամիս անցկացնելով կոմայի մեջ: 2015 թվականի հունվարի 31-ին աղջկան Ջորջիա նահանգի իր տան լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել էր նրա քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը:

Ընտանիքը հայտնել էր, որ աղջկա գլխուղեղն անդառնալիորեն վնասվել է: Բժիշկները ստիպված էին եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել գլխուղեղի այտուցի հետևանքով: Նրանց ջանքերը, սակայն, ապարդյուն էին՝ մարտին նրանք խոստովանել էին, որ անզոր են օգնել աղջկան: Ավելի վաղ ենթադրություններ կային, որ Քրիստինան կարող էր մահանալ թմրանյութերի չարաշահումից, սակայն այդ վարկածը չէր հաստատվել: Բնակարանում,

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս