Բաժիններ՝

Բռնաբարության փորձ՝ հասարակական զուգարանում. աղջիկն ակտիվ դիմադրել է

Դատարան է ուղարկվել բռնաբարության փորձ կատարելու դեպքով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հետևելով ու տեսնելով, որ բնակչուհին բնական կարիքները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ՝ նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նկատակով՝ մի ձեռքով բռնելով նրա պարանոցից՝ սեղմել, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները: Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, այն է` աղջիկն ակտիվ դիմադրել է, կծել է աջ ձեռքի ցուցամատի և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել, որպեսզի իր հագուստները հանի, բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները և նրան բերման ենթարկել Ոստիկանության բաժին:

Նրան մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մաս: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930