Ադրբեջանցի ևս մեկ դիվանագետ է հրաժարվում ենթարկվել Ալիևի պահանջներին
Իսպանիայում Ադրբեջանի դեսպանի աշխատանքից հետ կանչված Ալթայ Էֆենդիևը 2015թ. հունվարի 1-ից պետք է ձեռնամուխ լիներ ՎՈՒԱՄ կազմակերպությունում (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը:
Սակայն ինչպես հայտնել են ՎՈՒԱՄ-ից haqqin.az-ին, Ալթայ Էֆենդիևը մինչ օրս ոչ մի անգամ չի հայտնվել կազմակերպության գրասենյակում:
Բացի այդ՝ վերջինս չի մեկնել կազմակերպության հետ միջազգային միջոցառմանն ու նրա անունը չկա ՎՈՒԱՄ-ի պատվիրակության կազմում, որն այսօր այցելելու է ՄԱԿ:
Haqqin.az-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մայիսի 20-ին իր պաշտոնից հետ էր կանչվել Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևը:
Պարզվում է, որ վերջինս մինչ օրս չի ազատել իր սենյակն ու շարունակում է իր գործունեությունը՝ որպես երկրի դեսպանորդ:
Դեպանության կայքում մինչ օրս նշված է, որ նա Իսպանիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանն է: