ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդներ չի ուղարկի Ադրբեջան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է իր դիտորդներին ուղարկել Ադրբեջան, որտեղ նոյեմբերի 1-ին պետք է անցկացվեն խորհրդարանական (Միլի մեջլիսի) ընտրություններ։ Այս մասին հայտնում է contact.az-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային:
Հայտարարությունը տեղադրված է կազմակերպության կայքում:
Կաներվան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում անցած շաբաթ հայտարարել էր, որ այդ քայլը կայացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի որոշման համաձայն, որը հրաժարվել էր դիտորդների ուղարկել Ադրբեջան:
«Ադրբեջանի կառավարությունը սահմանափակումներ է դրել մեր ավանդական գործընկերոջ՝ ԺՀՄԻԳ-ի վրա: Արդյունքում՝ ԺՀՄԻԳ-ը չեղյալ հայտարարեց Ադրբեջան նախատեսված դիտորդական առաքելությունը: Եթե մեր կարևոր գործընկերը չի կարող դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ, ապա մենք էլ դա չենք անի»,- ասել է Իլկա Կաներվան: