Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն հետաքրքրված չէ նոր Սառը պատերազմով. Յենս Ստոլտենբերգ

Ո´չ ՆԱՏՕ-ին, ո´չ Ռուսաստանին ձեռնտու չի լինի նոր Սառը պատերազմը, այնինչ համագործակցության վերսկսումը համապատասխանում է երկու կողմերի հետաքրքրություններին: Այս մասին նորվեգական Aftenposten թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է TASS-ը:

«Սառը պատերազմը ոչ ոքի ձեռնտու չէ: Մենք մտադիր չենք նպաստել, որ պատերազմ սկսվի: ՆԱՏՕ-ի համար կարևոր է այն փաստը, որ մենք չենք որոնում հակամարտություն Ռուսաստանի հետ: Մենք շարունակում ենք աշխատել այն բանի վրա, որ հասնենք համագործակցության: Դա բխում է ինչպես մեր, այնպես էլ Ռուսաստանի շահերից»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա պնդում է, որ Ուկրաինայում իրադրաձությունները խաթարել են Արևմուտքի վստահությունը Ռուսաստանի հանդեպ:

«Ուկրաինայի արևելքում ճգնաժամը լուծելու միակ եղանակը Մինսկում ստորագրված խաղաղ համաձայնագրերին հետևելն է»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930