Բաժիններ՝

Սպանվել է PKK-ի ավելի քան 2000 ահաբեկիչ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, թե 2015 թվականի հուլիսի 22-ից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քանի զինյալ է սպանվել:

Ինչպես հայտնում է Milliyet թերթը, Էրդողանը նշել է, որ ռազմական ինքնաթիռները հստակ կոորդինատների հիման վրա հարվածներ են հասցրել ահաբեկիչների գտնվելու վայրերին:

«Հետախուզության մեր օրգանները աշխատանք են իրականացրել երկրի ներսում, ինչպես նաև արտասահմանում, ներառյալ՝ Քանդիլ լեռներում: Կոորդինատները հայտնի են մեր երկրի ԶՈՒ-ին: Նրանք հարվածներ են հասցնում այդ կոորդինատների տվյալների հիման վրա, այլ ոչ թե որտեղ պատահի: Իրականացվում են ոչ միայն օդային, այլև ցամաքային օպերացիաներ»,- հայտարարել է Էրդողանը:

Նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ ոչնչացվել է PKK-ի ավելի քան 2 հազար ահաբեկիչ, որոնցից 1300-ն սպանվել է երկրի ներսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս