
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, թե ինչ գին է առաջարկում Ռոնալդուի համար

Daily Mirror-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու փորձերը:
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 30-ամյա պորտուգալացու համար 124 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Ռոնալդուն հեռացավ մանչեսթերյան ակումբից՝ Մադրիդ՝ 94 մլն եվրոյով: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2003-2009 թվականներին:
Սիրարփի Աղաբաբյան