Բաժիններ՝

Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան

Ռուսաստանը ներկայիս միջազգային իրավիճակում իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Վետերանների կազմակերպության միջոցառման ժամանակ:

«Մենք՝ բոլորս, ձեզ հետ ենք, մենք ձեզ աջակցում ենք: Մենք ուզում ենք, որ Ադրբեջանը լինի ուժեղ, կայուն»,- ասել է նա:

Ռուս դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում այն, որ Ադրբեջանն այդպիսին է ու խոսում է իսկական ինքնիշխան պետության ձայնով:

«Ադրբեջանն ընթանում է իր ճանապարհով, ու տա Աստված, որ այդպես էլ հետագայում լինի: Ռուսաստանը շահագրգռված է, որ մեր հարավային հարևանը լինի հուսալի ու որ նրա վրա կարողանանք հույս դնել»,- հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930