
Ֆրանսիայում ուղեցույց է հրատարակվել փախստականների համար

Ֆրանսիական Guides de Routard հրատարակչությունը, որն զբաղվում է զբոսաշրջիկների համար ուղեցույցների թողարկմամբ, հրատարակել է երկրում առաջին ուղեցույցը փախստականների համար:
Ինչպես հայտնում է The Local-ը, այն տպվել է 4 հազար օրինակով:
Ոչ մեծ գիրքը, որը կոչվում է Hello!, բաղկացած է 85 էջից ու կազմված է բացառապես իլյուստրացիաներից:
Դրանցում բացատրվում է, թե ինչ տեսք ունեն եկեղեցիներն ու մզկիթները, ինչպես օգտվել բանկոմատներից կամ ինչ անել, եթե պահանջվում է բժշկական օգնություն:
Ուղեցույցի թողարկման նախաձեռնողը Guides de Routard-ի ղեկավար Ֆիլիպ Գլոգուենն է: Նա նշել է, որ այդ գաղափարը հղացել է այն բանից հետո, երբ բախվել է փախստականների հարցում իշխանությունների անտարբերությանը: