Բաժիններ՝

Մերկելն ու Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալներին առնչվող խնդիրները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որտեղ քննարկել են ԵՄ գործողությունները միգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համաեվրոպական համագործակցության անցկացման անհրաժեշտության շուրջ, որին պետք է մասնակցություն ունենան ԵՄ բոլոր անդամ-երկրները ու պատրաստ լինեն ընդունել փախստականների արդարացի չափաբաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն հայտարարության՝ կողմերը քննարկել են Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման հարցը, ինչը կարող է «միավորել սիրիացիներին»՝ լուծելով փախստականների հոսքի խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930