
Պենտագոնը հայտարարել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկին սպանելու մասին

Իրաքում ամերիկյան ավիացիայի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի բարձրացտիճան անդամներից մեկը, հայտնել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչը:
Պենտագոնը սպանված Աբու Բաքր ալ-Թուրքմանիին անվանել է զինյալների «ադմինիստրատիվ էմիր», ով ավելի վաղ մասնակցել է Իրաքի տարածքում ծայրահեղական «Ալ-Քաիդա» կազմակերպության գործունեությանը:
Ավիահարվածը հասցվել է Թալ-Աֆար քաղաքի շրջանում, հայտնում է korrespondent.net-ը:
Ալ-Թուրքմանիի ոչնչացման հաջող օպերացիան, ըստ Պենտագոնի, ցուցադրում է ԴԱԻՇ-ի ղեկավարության խոցելիությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Սպիտակ տունը հայտարարեց ԴԱԻՇ-ի առաջնորդի տեղակալ Ֆադխիլ Ահմադ ալ-Հայալիի ոչնչացման մասին, իսկ մայիսին Սիրիայում սպանվեց Աբու Սայաֆը, ով ԴԱԻՇ-ում պատասխանատու էր նավթի ու գազի մաքսանենգության համար: