Բաժիններ՝

Վրաստանը լարին կայունացնելու համար ագրեսիվ քաղաքականություն կվարի

Վրաստանի Կենտրոնական բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն կարծում է, որ իր գերատեսչությունը պետք է անցկացնի ավելի ագրեսիվ քաղաքականություն ազգային արժույթը կայունացնելու համար, գրում է Sputnik-ը:

Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, սկսել է կտրուկ արժեզրկվել 2014 թվականի նոյեմբերից:

Փոխանակման կուրսը 2014թ. նոյեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 1,7542 GEL/$1, 2015թ. սեպտեմբերի 22-ին՝ 2,4499 GEL/$1, ինչը նշանակում է, որ լարին դոլարի նկատմամբ նվազել է 39,6 տոկոսով:

«Քանի որ մենք կարծում ենք, որ փոխարժեքը այսօր իր գագաթնակետին է ու համարում ենք, որ հիմնարար գործոնները լուծված են, մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում վարել ավելի ագրեսիվ քաղաքականություն ու դա կանենք»,- ասել է Կադագիձեն նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

Վրաստանի ԿԲ նախագահը, սակայն, չի հայտնել, թե ինչ եղանակով է ծրագրում կասեցնել լարիի անկումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս