ԲՀԿ-ում սկանդալ է սպասվում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ ներսում սկանդալ է սպասվում: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, որ նախկինում դեմ էր սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե իրենք դեմ են այս իշխանության վերարտադրությանը, հիմա որոշում է կայացրել «կողմ» քվեարկել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ու սատարաել «այո»-ի գործընթացին: Միայն թե Աժ ԲՀԿ խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են համամիտ այդ որոշման հետ եւ ոչ բոլորն են պատրաստվում «կողմ» քվեարկել:

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ հայտարարել է. «Այն պատգամավորները, որոնք ունեն այլ կարծիք եւ հանդես կգան այլ տարբերակներով, կխախտեն կուսակցության վերադաս մարմնի որոշումը խախտելու դեպքում, մանավանդ պատգամավորների կողմից, այդ հարցը կքննարկվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930