
Ազատամարտիկին ծեծելու մեջ կասկածվող Տիգրանը Ռուբեն Հայրապետյանի սանի՞կն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան փողոցում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Տիգրանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկն է։
Ի դեպ, նախօրեին Ս. Հակոբյանն ասել էր, որ ճանաչել էր իրեն ծեծողներին՝ որեւէ անուն չհրապարակելով, իսկ երեկ հայտնել էր, որ իրեն ծեծողներից մեկը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է եղել, անունը՝ Տիգրան։
Նշենք, որ Ս. Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.–ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս. Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: