Մհեր Սեդրակյանը եղբորից է «խլե՞լ» նրա օբյեկտը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր էին շրջում, թե լարվել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և հարազատ եղբոր հարաբերությունները։ Սեդրակյանի «լոնդոններում սովորած» զավակը՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Դավիթ Սեդրակյանը, ըստ լուրերի, որոշել է «անցնել» հորը՝ հարազատ հորեղբորից խլել նրա օբյեկտը։ Մհեր Սեդրակյանն ասաց, որ իր եղբոր երեխեքն իր երեխեքն են. «Իմ տղեն ոնց կարա նման բան թույլ տա»։

Հետո մտաբերեց, թե ինչը կարող էր նման խոսակցությունների տեղիք տալ։ Մոտ 2 ամիս առաջ իրեն և եղբորը պատկանող գաջի գործարանը փաստաթղթերով որդու տնօրինմանն են հանձնել. «Մենք մեծ մարդիկ ենք, չէինք կարողանում նորմալ աշխատեցնել, տղաս ասեց՝ տվեք ինձ, կտեսնեք՝ ինչ կանեմ։ Հոսանքի գումարն անգամ  դուրս չէր գալիս։ Հիմա իրենն է, գործերն առաջ են գնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930