
Աշխարհում ամենամեծ առագաստանավը կառուցվել է ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի համար. The Telegraph

Աշխարհում ամենամեծ առագաստային Sailing Yacht A զբոսանավը կառուցվել է ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի համար: Այն ջուրն է իջեցվել Գերմանիայի հյուսիսում, գրում է The Telegraph-ը:
Զբոսանավի երկարությունը 142 մետր է, բարձրությունը՝ մոտավորապես 91 մ: Նավն ունի 8 տախտակամած ու 1 ստորջրյա դիտահարթակ:
Զբոսանավի արժեքը մոտավորապես 404 մլն դոլար է: Այն հաշվարկված է 20 հյուրի ու նավի անձնակազմի 54 անդամի համար:
Բացի առագաստներից՝ զբոսանավը հագեցած է նաև հիբրիդ դիզելա-էլեկտրական ուժային սարքավորմամբ, որը թույլ է տալիս 1 ժամում զարգացնել 24 մղոն:
Նշվում է, որ Մելնիչենկոն արդեն ունի A կոչվող մեգազբոսանավ, սակայն այն ոչ թե առագաստանավ է, այլ շարժիչով է գործում:
Նշվում է, որ չափերով երկրորդ՝ Eclipse առագաստանավը ևս պատկանում է ռուսի՝ Ռոման Աբրամովիչին:
Forbes-ը Մելնիչենկոյի կարողությունը գնահատում է 10,8 մլրդ դոլար: