«Քանի որ Ազատ Արշակյանի պես մարդուն ՀՀ նախագահը չի հրավիրել միջոցառմանը, ուրեմն ես էլ չեմ գնա». Պարույր Հայրիկյան
«Այսօրվա իմ տոնական օրը մի քիչ տխուր սկսվեց. զանգահարեցի Ազատ Արշակյանին ու հետաքրքրվեցի՝ «Քեզ՝ մարդու, ով երկու անգամ դատվել է Անկախության հանրաքվեի գաղափարի համար, ՀՀ նախագահը միջոցառում կազմակերպելիս հրավիրե՞լ է», պարզվեց՝ չի հրավիրել:
Դե, բնական է, որ ես նման միջոցառմանը չեմ գնա միայն հենց դրա համար»,- այսօր «Հիմնադիր խորհրդարանի»՝ տարբեր քաղաքական ուժերի հետ կազմակերպած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ այս օրն ինքնորոշման օրն է, այս օրը կոչել Անկախության օր՝ նշանակում է՝ արհամարհել 1918 թվականի մայիսի 28-ը.
«Այս օրը կոչել Անկախության օր, հավասարազոր է Արցախը կոչել Ղարաբաղ, ու սա պատահականություն չէ, սա արվում է նրա համար, որ խեղվի հայ մարդու մտածելակերպը, իսկ խեղված մտածելակերպով մարդը կառավարելի մարդ է, իսկ բոլոր բռնակալներին պետք են կառավարելի մարդիկ: Ես այն համոզման եմ, որ մենք պետք է ազատ Հայաստանի համար մեր պայքարը ոչ մի օր չհետաձգենք՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: