Պան Գի Մունը ուղերձ է հղել Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որտեղ կոչ է անում դադարեցնել սպանություններն ու ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ամրապնդմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ողջ աշխարհի բոլոր հակամարտող կողմերին ցած դնել զենքը ու հետևել կրակի դադարեցման համընդհանուր ռեժիմին:
Նա ընդգծել է, որ այս տարի Խաղաղության միջազգային օրը տոնվում է բռնության սարսափելի ակտերի ու ապակայունացող կոնֆլիկտների ֆոնին:
«Հուսահատության մեջ ընկնելու փոխարեն մենք պետք է մեզ վրա վերցնենք կոլեկտիվ պատասխանատվություն ու պահանջենք վերջ դնել բռնությանն ու անօրինականությանը, որ տիրում են աշխարհում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Պան Գի Մունը կոչ է արել եկող սերունդներին ազատել պատերազմի աղետներից ու կարևորել է այդ ջանքերում երիտասարդության դերը: