Մեղրով և կիտրոնով դիմակ
Գեղեցիկ, երիտասարդ և գրավիչ տեսք ունենալը գրեթե յուրաքանչյուր կնոջ երազանքն է, այդ իսկ պատճառով նրանք բաց չեն թողնում եղեցկության սրահներ այցելելու և թանկարժեք քսուքներ օրգտագործելու հնարավորությունը: Սակայն, լավագույն արդյունքի հասնելու համար բոլորովին էլ պարտադիր չէ շատ գումարներ ծախսել, երբեմն հրաշալի դիմակներ և քսուքներ կարելի է ստանալ նույնիսկ տան պայմաններում՝ բնության պարգևած բնական մրգերով և բանջարեղենով, բույսերով: Տնական պայմաններում ստացվող լավագույն դիմակներից մեկը կիտրոնի դիմակն է:
Կիտրոնի օգտակար հատկանիշների մասին բոլորն էլ գիտեն, սակայն քչերը գիտեն, որ այն, բացի առողջարար հատկանիշներից, դրական է ազդում նաև մաշկի վրա: Այն երիտասարդացնում և մաքրում է մաշկը, քանի որ մաշկին անհրաժեշտ բազմաթիվ տարրեր է պարունակում:
- Վիտամին C. օգնում է էլաստինի և կալոգենի արտազատմանը
- Վիտամին A. պայքարում է բորբոքումների և մաշկի ծերացման դեմ
- Վիտամին K. վերացնում է պիգմենտացիայի խնդիրները
- Կալիում. կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը:
Կոսմետիկ նպատակներով կիտրոնն օգտագործում են՝ որպես
- Սպիտակեցնող միջոց
- Բշտիկներից և ակնեից ազատվելու միջոց
- Երիտասարդացնող, թարմացնող միջոց:
Ուշադրությո՛ւն. Կիտրոնի հյութի մեծ չափաբաժինը կարող է գրգռել մաշկը, այդ իսկ պատճառով կարևոր է պահպանել ճիշտ չափաքանակը:
Կիտրոնի դիմակներն օգտակար են մաշկի բոլոր տիպերի համար: Սակայն զգայուն և չոր մաշկ ունեցող կանայք պետք է ուշադիր լինեն և բաղադրությանը միշտ յուղոտ տարր (օրինակ՝ ձիթապտղի յուղ) ավելացնեն, որպեսզի չվնասեն դեմքի մաշկը:
Մեղրով և կիտրոնով դիմակ
Այս դիմակը մաքրող և երիտասարդացնող հրաշալի միջոց է: Դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն մեկ կիտրոնի հյութ և 2ճ/գ մեղր: Ստացված խառնուրդը պետք է քսել դեմքին և 30 րոպե անց մաքրել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Ուշադրությո՛ւն: Նման դիմակն արգելված է բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ ալերգիա ունեցող կանանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը