
Մոսկվայում աղջիկը ցած է նետվել 7-րդ հարկից՝ ցանկանալով փրկվել բռնարարից

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում աղջիկը հրաշքով ողջ է մնացել` նետվելով 7-րդ հարկի պատշգամբից, սակայն ծանր վնասվածքներ է ստացել:
Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Դեմյան փողոցի բնակելի տներից մեկում, որտեղ Ղրղզըստանի քաղաքացին փորձել է սեքսուալ բնույթի բռնություն գործադրել 1991թ. ծնված իր համաքաղաքացու նկատմամբ: Այս մասին Interfax-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Աղջիկը դիմադրություն է ցույց տվել բռնարարին, նրան հետ է հրել, դուրս է վազել պատշգամբ, փորձել է իջնել ներքևի հարկ, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ընկել:
7-րդ հարկից ընկնելու հետևանքով աղջիկն ստացել է կրծքավանդակի ծանր վնասվածք, վնասվել են թոքերը, կոտրվել կոնքի ոսկորները:
Ինչ վերաբերում է կատարվածի մեղավորին, ապա բռնաբարության մեջ կասկածվողը ձերբակալվել է իրավապահների կողմից հենց նույն բնակարանում:
Տեսանյութը՝ այստեղ