Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանը՝ ԱՄՆ վիզայի մերժման, հիվանդանոցի համար ուղղաթիռ ձեռք բերելու մասին. 1in.am

1in.am-ը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հարցերին կտրականապես որոշել էր չպատասխանել «Լավ էլի, երեխեք, թողեք հանգիստ կանգնենք: Արա՛, լիքը մարդ կա, ի՞նչ եք ուզում ինձնից, արա»:

Որքան էլ խուսափում էր, այնուամենայնիվ որոշակի տեղեկություններ հայտնեց այն մասին, որ բազմիցս դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ վիզա ստանալու համար և անընդհատ մերժվել է ու որոշել է այլևս չդիմել:

Ալեքսանյանը նաև նշեց, որ ուղղաթիռ պետք է ձեռք բերեն հիվանդանոցի համար, որպեսզի հարկ եղած դեպքում հեռավոր շրջաններից հիվանդներին հնարավոր լինի արագ տեղափոխել Երևան:

Ընդ որում՝ Ս. Ալեքսանյանը նշեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը բիզնեսներ չունեն, և ուղղաթիռն իրենց նվիրելու են լավ ընկերները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930