«Գահերի խաղը» սերիալն արժանացել է «Էմմի» գլխավոր արձանիկին
Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեռուստատեսային ոլորտում հեղինակավոր «Էմմի» մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որոնք շնորհվում են լավագույն ծրագրերին:
Արարողությունը տեղի էր ունենում 67-րդ անգամ:
«Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Գահերի խաղը» սերիալը, որը հիմնված է Ջորջ Մարտինի «Կրակի ու սառույցի երգը» վիպաշարի վրա:
Սերիալը մրցանակների էր առաջադրված 24 անվանակարգում, այն մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենար» ու «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում: Այս անվանակարգում մրցանակն ստացել է Փիթեր Դինքլեյջը՝ Տիրիոն Լաննիստերի դերի համար:
HBO հեռուստաալիքի «Փոխնախագահ» սերիալը ճանաչվել է «Լավագույն կատակերգական սերիալ»: Սերիալի դերասանուհի Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը ճանաչվել է «Լավագույն կատակերգ դերասանուհի»:
«Լավագույն կատակերգու դերասան» է ճանաչվել Ջեֆրի Թեմբորը՝ «Ակնհայտը» սերիալում խաղացած դերի համար: