Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորում է Ռուբեն Հակոբյանին՝ Անկախության տոնի կապակցությամբ

«Այսօր անկախության տոնն է, բոլորին շնորհավորում եմ, այդ թվում՝ նաև պարոն Հակոբյանին, իսկ բոլոր հարցերի պատասխանները կտամ հաջորդիվ, շատ չի ուշանա»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք սպասելի՞ էր «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ ԱԺ խմբակցությունից դուրս գալու օրերս կայացրած որոշումը, թե՞ նա ևս մամուլից է իմացել այդ մասին, ինչպես իր կուսակիցները, պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ խմբակցության նախկին ղեկավարի այդ քայլին՝ հորդորելով լրագրողներին մի քիչ սպասել, քանի որ վաղը տեղի է ունենալու վարչության հերթական նիստը, որից հետո ինքը բոլոր հարցերին կտա պատասխաններ:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունում» պառակտում կա՞, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ պառակտում չկա ու երբեք չի էլ լինի:

Նա նաև տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության՝ սեպտեմբերի 25-ին Գյումրիում կայանալիք հավաքին, ամենայն հավանականությամբ, «Ժառանգության» որոշ անդամներ կմասնակցեն:

Անդրադառնալով նաև օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի Ազգային ժողովում արած այն հայտարարությանը, թե՝ «ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը», Ր. Հովհաննիսյանն ասաց. «Այն ցանկացած մեկը, որն ընտրված է իր ժողովրդի կողմից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս