Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը Թրամփին անվանել է «անպատասխանատու» ու «սարսափելի»

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մեկ այլ թեկնածուի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի վարքագիծն անվանել է «անպատասխանատու» ու «սարսափելի»:

Ինչպես գրում է The Washington Times-ը, նախկին պետքարտուղարը նման կերպ արձագանքել է ընտրողների հետ Թրամփի վարքագծին:

Անցած շաբաթ Նյու Հեմփշիրում ամերիկացի միլիարդատերը չի հերքել հանդիպման մասնակիցներից մեկի խոսքերն այն մասին, որ մուսուլմաններն ԱՄՆ-ի խնդիրն են, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսլամ է դավանում ու Միացյալ Նահանգների տարածքում չի ծնվել:

CBS հեռուստաալիքի «Դեմքով դեպի ազգը» հաղորդաշարի ժամանակ Քլինթոնը հայտարարել է, որ ժամանակն է միջամտել ու դատապարտել պարանոյան, որը տիրում է «Հանրապետական կուսակցության որոշ անդամների մոտ»:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, որ «դա ցինիկ ռազմավարության օրինակ է, որը սիրում են դիմել բազմաթիվ հանրապետականներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս