Բաժիններ՝

6 ամսում Եմենում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիայի ռմբակոծությունների հետևանքով Եմենում կես տարում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ, հայտնում է պակիստանյան The Regionalposts-ը:

Համաձայն «Եմենի քաղաքացիական կոալիցիա» ոչ կառավարական կազմակերպության զեկույցի, որը նախօրեին է հրապարակվել, զոհերի թվում կա 3 հազար կին ու երեխա, մոտավորապես 13,5 հազար մարդ վիրավորվել է:

Հաղորդվում է, որ սաուդյան ավիահարվածները հասցվում են առանց թիրախը ճշտելու, հարվածներ են հասցվում քաղաքային ենթակառուցվածքներին ու Եմենի բնակելի շրջաններին, ինչը միջազգային նորմերի ու կոնվենցիաների խախտում է:

Զեկույցում նշվում է, որ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին երկու շաբաթում ավելացել է:

Շաբաթ օրը Օմանի ԱԳՆ-ն իր մոտ էր կանչել Սաուդյան Արաբիայի դեսպանին ու բողոքել, որ Եմենի Սանա մայրաքաղաքում օդային հարձակումների հետևանքով իր դեսպանությունը վնասվել է:
Հորդնանյան Albawaba պորտալի հաղորդմամբ՝ վերջին օրերին նվազագույնը 57 քաղաքացիական անձինք են սպանվել ու 130-ը վիրավորվել են Եմենում Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս