
Վթար Երևանում. տուժածի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Ե. Կողբացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է ավտոմեքենա և մոտոցիկլետ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 SO 854 պետհամարանիշով ավտոմեքենան և «Դաիչի» մակնիշի AA406 պետհամարանիշով մոտոցիկլետը (վարորդ` 1998 թ. ծնված Ի. Ս.): Վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: