14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար
Facte.ru կայքը ներկայացրել է 14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար:
1. Որպեսզի վերնաշապիկն այլևս չծակծկի: Թրջեք նոր վերնաշապիկը, դրեք ափսեի վրա կամ ցելոֆանի մեջ և դրեք սառցարանի մեջ մոտ 10 ժամ: Ապա այն դրեք տաք ջրի մեջ: Վերնաշապիկն ավելի փափուկ կդառնա և այլևս չի ծակծկի ձեզ:
2. Ինչպես հոտից ազատել հագուստը: Հագուստը հոտից ազատելու համար օղին խառնեք ջրի հետ 1-ը՝ 3-ի հարաբերությամբ, ապա անցքեր ունեցող շշով այն լցրեք հագուստի վրա:
3. Ինչպես ազատվել տոնային կրեմից առաջացած հետքից: Լվանալուց առաջ լցրեք սափրվելու համար նախատեսված կրեմը:
4. Ինչպես ազատվել շրթներկի հետքից: Շրթներկից առաջացած հետքերը լվանալու համար օգտագործեք մազերի համար նախատեսված լաքը: Այն քսեք հետքի վրա և թողեք մի քանի րոպե: Ապա թրջեք հետքը և լվացեք:
5. Ինչպես մաքրել զամշե կոշիկները: Զամշե կոշիկները լավ մաքրել կարելի է եղունգների համար նախատեսված բարակ խարտոցով:
6. Ինչպես մաքրել կաշվե կոշիկներն աղերից, այլ հետքերից: Կոշիկները, որոնք ենթարկվել են աղի, ձյան բացասական ազդեցությանը, կարելի է մաքրել ատամի խոզանակով և ջրի մեջ 2-ը՝ 1-ի հարաբերությամբ բացված քացախով:
7. Ինչպես վերադարձնել լաքից կոշիկների տեսքը: Մաքրեք բամբակով թրջված վազելինով:
8. Ինչպես վերադարձնել խամրած կոշիկի տեսքը: Վերցրեք անձեռոցիկ կամ կտոր, այն թրջեք լոսյոնի փոքր քանակով, որպեսզի կոշիկը վերադարձնեք իր տեսքին:
9. Ինչպես ամրացնել կոճակը: Թուլացած կոճակը կարելի է ամրացնել թափանցիկ լաքով:
10. Ինչպես ամրացնել ակնոցի փոքր պտուտակները: Դա ևս կարող եք անել թափանցիկ լաքի միջոցով:
11. Ինչպես անել, որ կրծկալի երկաթները դուրս չգան: Օգտագործեք պլաստիր այս խնդրից ազատվելու համար:
12. Ինչպես ազատվել ճարպի հետքերից: Օգտագործեք ամանները լվանալու հեղուկը: Բավական է կեղտոտված հատվածին մի փոքր ամանի հեղուկ քսելը:
13. Ինչպես ազատվել քրտինքի հոտից: Դա կարելի է անել կիտրոնի հյութով կամ էլ սննդային սոդայով:
14. Ինչպես չեզոքացնել սպորտային կոշիկների տհաճ հոտը: Վարժություններ անելուց հետո մի փոքր սոդա լցրեք կոշիկների մեջ, որպեսզի այն իր մեջ քաշի, ապա լավ հանեք այն:
Թարգմանությունը՝ 168.am-ի