Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի հյուսիսում 127 երեխայի են առևանգել

ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքից առևանգել են 127 երեխայի: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
«Վերջին մի քանի օրերին ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Մոսուլում առևանգել են 11-15 տարեկան 127 իրաքցի երեխաների»,- հեռուստաալիքը մեջբերում է Քրդստանի Դեմոկրատական կուսակցության մամլո քարտուղար Սաիդ Մամուզինիի հայտարարությունը:

Քրդստանի Դեմոկրատական կուսակցության տվյալով՝ երեխաներին տեղաբաշխել են հատուկ ճամբարներում, որտեղ «նրանց սովորեցնելու են զենքի հետ վարվելու կանոններին ու ահաբեկչական գործողություններ կատարելուն՝ նրանց գիտակցության մեջ արմատացնելու ծայրահեղական վահաբիզմի գաղափարախոսությունը»:

Press TV-ն մեջբերում է Ֆախիմ անունով մի տղայի խոսքերը, ում հաջողվել է փախչել ահաբեկիչների մոտից: «Նրանք ստիպում էին ինձ զորավարժությունների ժամանակ նետվել բեռնատարի վրա՝  որպես մահապարտ: Ահաբեկիչներն ասում էին ինձ՝ Գնա, մեռի, երկինքը սպասում է քեզ: Ես ուզում էի նրանց հարցնել, որ, եթե այնտեղ երկինքն է, ապա ինչո՞ւ իրենք չեն գնում, այլ մեզ են ուղարկում»,- հեռուստաալիքը մեջբերում է երեխայի խոսքերը:

Մանկահասակ ահաբեկիչների ճամբարներ գոյություն ունեն  Սիրայի Ռաքքա ու Իրաքի Անբար նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս