Բաժիններ՝

Բոտեքսի փոխարեն՝ հրաշալի երիտասարդացնող դիմակ

Յուրաքանչյուր կնոջ ամենավատ երազներից մեկը կնճիռների ի հայտ գալն է: Կնճիռներն առաջանում են տարբեր պատճառներով, դրանք հիմնականում տարիքի փոփոխության նշաններ են, որոնցից էլ կանանց մեծ մասն այդքան վախենում է: Սակայն interesbook կաքը ներկայացնում է մի հրաշք դիմակ, որը կօգնի ազատվել այդ վախերից՝ առանց բոտեքսի օգնությանը դիմելու:

Դիմակի հիմքում ընկած է կարտոֆիլի օսլան:

1ճ/գ օսլան լուծեք 100մլ սառը ջրում, լցրեք էմալապատ տարայի մեջ, ավելացրեք 500մլ եռացրած ջուր, եփեք մինչև պնդանալը: Այնուհետև ավելացրեք 5ճ/գ թարմ քամած գազարի հյութ և 1ճ/գ յուղոտ թթվասեր: Լավ խառնեք: Բարակ շերտով քսեք դեմքին, թողեք մնա 20-25 րոպե:

Ապա դիմակը մաքրեք տաք ջրով և դեմքին քսուք քսեք: Մնացած զանգվածը կարող եք օգտագործել 3 օրվա ընթացքում: Այն պետք է պահել սառնարանում:

Այս դիմակը հրաշալի կերպով հեռացնում է մանր և խորը կնճիռները, խոնավեցնում է մաշկն ու բոտեքսի ազդեցություն թողնում: Ավելի լավ արդյունքի համար դիմակը պետք է դնել 3 օր շարունակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս