Բաժիններ՝

Դիմահարդարները ցուցադրել են արտաքինի վրա ծխելու ունեցած ազդեցությունը

Դիմահարդարները, ինչպես նաև ամերիկյան «Մեյո» կլինիկային կից նիկոտինային կախվածության բուժման կենտրոնի մասնագետները տեսահոլովակ են նկարահանել, որտեղ դիմահարդարման միջոցով ցուցադրել են մարդու արտաքինի վրա ծխելու բացասական ազդեցության հետևանքները:
Այդկերպ նախաձեռնության հեղինակները ցանկացել են ցուցադրել, թե ինչ տեսք կունենան ծխողները 20-30 տարի անց, եթե չազատվեն վնասակար սովորույթից, գրում է Business Insider-ը:

«Առավել բացասական ազդեցություն ծխելը գործում է մեր մաշկի վրա: Մասնավորապես, առաջանում են խորը կնճիռներ, փոխվում է դեմքի գույնը: Ծխելը բացասաբար է ազդում բերանի խոռոչի առողջության ու ներքին օրգանների վրա»,- ասում է կենտրոնի տնօրեն, բժիշկ Հեյնսը:
Տեսանյութը մի քանի օրում հավաքել է ավելի քան 1,2 մլն դիտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930