
Իրանում ուխտավորների տեղափոխող ավտոբուս է շրջվել, կան զոհեր

Իրանի Համադան նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որը Մելայեր քաղաքից ուղևորվում էր Բորուջերայի ուղղությամբ: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 25, զոհվել 11մարդ, հայտնում է իրականական İRNA գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ:
Հայտնի է, որ ավտոբուսը ուխտավորների է տեղափոխել Իրաքից:
Ավտոբուսի վարորդը սայթաքուն ճանապարհին կորցրել է ղեկավարումը, ու մեքենան շրջվել է: Զոհերից 10-ը կին է, 1-ը՝ տղամարդ:
Վիրավորները հոսպիտալացվել են Մելայեր քաղաքի հիվանդանոցներ: Նրանց վիճակը բավարար է:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում էհետաքննություն: