Բաժիններ՝

Ջեյմս Ուորլիքը ականի լուսանկար է հրապարակել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է 120 մմ տրամաչափի ականի լուսանկար:

«Սա 120 տրամաչափի ական է, որը, ինչպես հաղորդվում է, օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ: Նման լարվածությունն անթույլատրելի է»,- գրել է Ուրոլիքը միկրոբլոգում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գրել է, որ կոնֆլիկտի երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հայտնում են ականների ու ծանր զինատեսակների օգտագործման մասին:

«Եթե դա ճշմարիտ է, ապա դա վտանգավոր լարվածություն է: Մենք պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար»,- գրել է Ուորլիքը:

CODyZ8uUcAAoU4D

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930