Ռոնալդուի մեկ գովազդային գրառումն արժե 230 հազար եվրո
Ժամանակակից ֆուտբոլում ֆուտբոլային աստղերը գումար են աշխատում իրենց հիմնական մասնագիտությունից դուրս: Գովազդները, նկարահանումները, ֆիլմերը ևս հանդիսանում են եկամտի աղբյուր:
Իսկ աստղերից ոմանք էլ գումար են աշխատում սոցիալական կայքերում գրառումներ անելով:
Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով 37 միլիոն հետևորդ ունի Twitter-ում, գովազդային բնույթի գրառումների համար վաստակում է 230 հազար եվրո:
Այս ցուցանիշով երկրորդը բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է, ով ստանում է 125 հազար, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը՝ 40 հազար։
Սիրարփի Աղաբաբյան