ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել է 34 սենատորի աջակցությունը, ովքեր կողմ են հանդես եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանը: «Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։
Tuttosport-ը հաղորդում է, որ «Միլանը» մտադիր է վերադառնալ «Զենիթի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտսելի ձեռքբերման փորձերին: Ավելի վաղ «ռոսոներների» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաղորդել էր, որ իր ակումբը փորձել է ոչ միայն գնել, այլ նաև վարձավճարով վերցնել Վիտսելին, սակայն դա անհնարին է եղել, մասնավորապես այն պատճառով, որ «Միլանը» կարող էր ծախսել ընդամենը 25 մլն եվրո:
«Մենք ամբողջ տարվա ընթացքում ստացանք սուպերմարկետներից դժգոհություններ, որ այն մարկետները, որոնք դրամարկղներում ունեն հատուկ ապարատ, որով անց են կացնում գնված ապրանքները, սխալ հաշվարկներ են անում: Մենք էլ գնացինք ու ստուգեցինք՝ ձուն այնտեղ դրված է 900 դրամ, դրամարկղում անց կացնելիս գրվում է 950 դրամ: Ասացի՝ մենեջերին կանչեց, նա ասաց, որ «բա, գիտե՞ք, չեն հասցրել գինը փոխել: Տարբեր պատճառաբանություններ են բերում»,- նշեց Մ. Հակոբյանը:
Երեխան սկսել է բարձր ձայնով գոռալ, լաց լինել: Անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքը, օգնության են հասել կենտրոնի աշխատակիցները եւ տարածքում գտնվող քաղաքացիներ:
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սերբիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում:
2013-ին Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարը խախտվել է 12,710 անգամ, իսկ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում՝ 29 հազար անգամ:
ESPN-ը` հղում անելով «կարմիր սատանաների» աղբյուրի վրա, տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է 80 մլն եվրոյով գնել դորտմունդյան «Բորուսիայ» հարձակվող Մարկո Ռոյսին:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Օմբուդսմենի եզրակացությունը համապատասխան մասնագիտական հիմնավորումներով ներկայացվել է նաև ՀՀ Կառավարություն:
Ինձ են դիմել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 7-րդ փողոցի բնակիչներն այն մասին, որ այդ փողոցի 13/7 հասցեում կառուցվում է մի առանձնատուն, որի սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը չի պահպանում փողոցի գազի մատակարարման անվտանգության կանոնները:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով Կոթի գյուղից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Նազիկ Պ.-ն և 1993 թ. ծնված Ռազմիկ Թ.-ն:
«Իմ կատարած քայլերի համար երբեք չեմ փոշմանում, որովհետև շատ լուրջ հաշվարկում եմ դրանք նախաձեռնելուց առաջ: Իսկ այդ արձագանքներն էլ ինձ համար անակնկալ չէին, քանի որ գիտեմ ՀԱԿ-ի աշխատաոճը, և, բնականաբար, ինձ համար անսպասելի չէր, առավել ևս, այն ֆեյսբուքյան զոմբիների խմբի կողմից, որոնք մշտապես դրվում են գործողության մեջ»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` ԿԳ նախարարի 2007 թվականի մայիսի 11-ի «Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին» N428 Ա/Ք հրամանի հավելվածը լրացվել է նոր կետերով:
Եվրամիությունը անկեղծորեն ողջունում է Ուկրաինայում զինադադարը, սակայն անհանգստացած է Կիևի Գերագույն ռադայի մոտ բախումների փաստից:
«Որքան հասկանում եմ, շատերը վիրավորված են, որ աշխատակազմն իրենց չի ընդունում, ես կարծում եմ, որ կարելի էր ընդունել բոլորին էլ, բոլորն էլ, ըստ էության, իրար հերթ չեն տալիս, շնչահեղձ այնտեղ են գնում, և իշխանությունները կարող են սա ներկայացնել որպես հոյակապ պրոցես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Բաղրամյան 26-ում նախագահի հետ տարբեր ուժերի ներկայացուցիչների հանդիպումների և սահմանադրական բարեփոխումների շուրջ տեղի ունեցած քննարկումների մասին՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Անկարան մտադիր չէ հրաժարվել էներգետիկ ոլորտի ոչ մի նախագծից, այկդ թվում՝ «Թուրքական հոսքից», հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարարը տնտեսական հարցերով Այշե Սինիրլիօղլուն:
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել ապաստան տրամադրել ու օգնել Ֆրանսիա ժամանող ներգաղթյալներին՝ պաշտպանելով գարնանը արտահայտած այն գաղափարը, թե նորեկներին կարող են բնակեցնել գյուղերում, հայտնում է AFP-ն:
ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորևների հետ:
Չի կարելի քլիք անել ամեն ինչի վրա: Հիմնականում ինչպե՞ս են վարակվում կրիպտովիրուսներով. ստանում են նամակ, որտեղ գրված է՝ շատ կարևոր փաստաթուղթ է, բացիր:
«Sport-express»-ը մեջբերում է Ռուսաստանի ֆուտբոլի միության նորընտիր նախագահ Վիտալի Մուտկոյի խոսքերը, ով հայտնել է, որ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը շարունակելու է մնալ իր պաշտոնում:
Ֆրանսիական նահանգների ֆերմերները այսօր ուղևորվել են Փարիզ, որպեսզի մայրաքաղաքում բողոքի ակցիա անցկացնեն տրակտորներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնում է, որ «Նապոլիի» հարձակվողը չի խաղա աղեստամոքսային տրակտի վարակի պատճառով:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին օրերս մեղադրանք է առաջադրվել: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
«Ռոսսելխոնադզորը» 2015թ. սեպտեմբերի 1-ից արգելել է բուլղարական ցանկացած տեսակի մթերքի ներմուծումը: Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը:
Ելնելով մեր մարտավարությունից, հաշվի առնելով առաջիկա զարգացումները և դիտարկելով մեզ ուղարկված ՀՀ ԱԺ լսումներին մասնակցելու հրավերը։
Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկոլա Մակսիմովիչը չի կարողանա թիմի հետ մասնակցել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: