Բաժիններ՝

ԵՄ-ն պետք է շարունակի պահպանել միասնականություն ու համերաշխություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում. Տուսկ

Եվրամիությունը անկեղծորեն ողջունում է Ուկրաինայում զինադադարը, սակայն անհանգստացած է Կիևի Գերագույն ռադայի մոտ բախումների փաստից:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրամիության ու այլ երկրների դեսպանների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:

«ԵՄ-ն անկեղծորեն ողջունում է Ուկրաինայում զինադադարը, միևնույն ժամանակ, մենք խորապես անհանգստացած ենք Կիևի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առնչությամբ, որոնք ցուցադրում են իրավիճակի ողջ անկայունությունը»,-ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է միասնական ու համերաշխ լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, հայտարարել է Տուսկը:

«ԵՄ-ն պետք է շարունակի պահպանել միասնականություն ու համերաշխություն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ պատժամիջոցները պատասխան էին Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցմանը, որը նա անվանել է «անօրինական ներխուժում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս