
Շառլ Ազնավուրը կոչ է անում օգնել Ֆրանսիա ժամանող ներգաղթյալներին

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կոչ է արել ապաստան տրամադրել ու օգնել Ֆրանսիա ժամանող ներգաղթյալներին՝ պաշտպանելով գարնանը արտահայտած այն գաղափարը, թե նորեկներին կարող են բնակեցնել գյուղերում, հայտնում է AFP-ն:
«Դա ինձ շատ է անհանգստացնում: Շատ դժվար է տեսնել այդ մարդկանց, որոնք թափառում են իրենց երեխաների հետ»,- ասում է 91-ամյա Ազնավուրը:
«Կա մի բան, որ ես երբեք չեմ իմանա, սակայն ես կարծում եմ՝ իմ ծնողները անցել են դրա միջով»,- ավելացրել է երգիչը:
«Մենք կարիք ունենք գտնելու ճանապարհ, որը կապահովի նրանց հետագա գոյությունը»,- նշել է Ազնավուրը:
«Ես շատ անհանգիստ եմ այդ առնչությամբ, բայց դա պետք է արվի»,- եզրակացրել է երգիչը: