Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» վարձակալել է Ադնան Յանուզային «Մանչեսթեր Յունայթեդից»

Ֆուտբոլիստի գնման տարբերակը ներառված չէ դորտմունցիների և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործարքում: Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2016թ. հունիսի 30-ը: Յանուզայը «Բորուսիայում» հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, հայտնում է դորտմունցիների պաշտոնական կայքը:

««Բորուսիան» հրաշալի ակումբ է և ունի ֆանտաստիկ երկրպագուներ: Ես ուզում եմ շատ բաների հասնել այս ակումբում»,- մեկնաբանել է գործարքը Ադնանը:

Յանուզայը 2011թ. բելգիական «Անդերլեխտից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա, իսկ 2013թ. առաջին անգամ հանդես է եկել մանկունյանցիների հիմնական կազմում:

20-ամյա բելգիացին «կարմիր սատանաների» կազմում երեք մրցաշրջանում անցկացրել է 60 հանդիպում և խփել է 5 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930