20 սխալ, որ դուք թույլ եք տալիս նիհարելիս
Kitchenmag.ru կայքը ներկայացրել է այն 20 սխալները, որոնք մարդի թույլ են տալիս նիհարելիս:
1. Ցանկանում եք ամեն ինչ և միանգամից: Եթե ցանկանում եք ավելորդ քաշից ազատվել, ապա պետք է հիշեք, որ ցանկալի արդյունքի չեք կարող հասնել մեկ շաբաթ անց. ավելորդ կիլոգրամներ մենք հավաքում եք ժամանակի ընթացքում: Հստակեցրեք ձեր նպատակները և հասկացեք, թե ինչի համր է ձեզ պետք դիետան: Եթե ցանկանում եք առողջ լինել և լավ տեսք ունենալ, ապա պետք է գիտայցեք, որ ավելի լավ է առողջ սնունդը դարձնեք սովորական երևույթ և հրաժարվել դաժան դիետաներից:
2. Բաց եք թողնում նախաճաշը: Նախաճաշը սննդի ընդունման ամենակարևոր պահն է: Բոլոր բժիշկներն ու դիետոլոգները միաբերան պնդում են, որ չի կարելի այն բաց թողնել:
3. Քիչ ջուր եք խմում: Մեր մարմինը գերազանցապես բաղկացած է ջրից: Հենց այդ պատճառով մենք պարբերաբար պետք է լրացնենք ջրի պաշարը և օրգանիզմը պաշտպանենք ջրազրկումից: Օրվա ընթացքում մարդ պետք է 1.5-2 լիտրբ ջուր խմի: Դա պետք է լինի մաքուր ջուր:
4. Սովամահ եք լինում: Եթե ցանկանում եք նիհարելէ առանց օրգանիզմին վնաս հասցնելու և արդյունքը երկար պահպանելու համար, հրաժարվեք սովամահ անող դիետաներից: Այս մեխանիզմն աշխատում է բումերանգի էֆկտով: Սկզվում դուք կիլոգրամներ եք կորցնում, սակայն որոշ ժամանակ անց քաշը վերադառնում է կրկնապատկված տարբերակով: Զգալով «վտանգը»` ձեր օրգանիզմը սկսում է կուտակել ճարպերը և ոապրած սթրեսի պատճառով դրանցից ավելի դժվար է ազատվում:
5. Չեք հետում խմիչքների օգտագործմանը: Եթե ցանկանում եք հրաժեշտ տալ ավելորդ կիլոգևրամներին, ապա կարող եք խմել միայն շաքար չպարունակող ըմպելիքներ: Սուրճի, թեյի մեջ պետք չէ շաքար ավելացնել: Դիտենիկ գազավորված ըմպելիքներից, ինչպես նաև փաթեթավորված հյութերից պետք է հրաժարվել:
6. Խանութ եք գնում քաղցած վիճակում: Հոգեբանները կարծում են, որ քաղցած վիճակում խանութ գնալը հանգեցնում է նրան, որ գնում եք ոչ այնքան օգտակար սնունդ: խանութ գնալուց առաջ պարտադիր կերեք որևէ բան և կազմեք այն օգտակար մթերքների ցանկը, որոնք պետք է գնեք:
7. Մոռանում եք փոքրիկ ընդմիջումների մասին: Պետք չէ մռանալ, որ բացի նախաչաշից, ճաշից և ընթրևիքից` գոյություն ունեն նաև փոքրի ընդմիջումներ: Դրանք կարևոր են, քանի որ առանց դրանց սովի զգացումը կարող է սաստկանալ: Նախընտրելի է յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ ուտել: Դրա համար օգտագործեք միայն օգտակար մթերք` միրգ, ընդեղեն, անյուղ կաթնամթերք: Հրաժարվեք շոկոլադե բատոններից, բուտերբրոդնեից և ալյուրից պատրաստված մթերքից:
8. Սպորտով չեք զբաղվում: Սկսեք զբաղվել սպորտով, նախընտրեք ակտիվ կենսակերպ: Պետք չէ արդարացումներ փնտրել և կարծել, թե ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:
9. Օգտագործում եք միայն անյուղ և դիետիկ մթերք: Ձեզ համար օպտիմալ յուղայնություն ընտրեք, բայց մի վազեք մաքսիմալի ետևից:
10. Ճարպեր չեք օգտագործում: Չգիտես ինչու նիհարել ցանկացող անձնաց շրջանում տարածված է այն կարծիքը, թե ճարպը գեղեցիկ կազմվածքի ամենամեծ թշնամին է: Սակայն ճարպերը տարբեր են լինում: Սննդակարգում պետք է ներառված լինեն նաև օգտակար ճարպեր:
11. Ձեր առաջ խիստ արգելքներ եք դնում: Դիետան չպետք է ասոցացվի մշտական տանջանքի հետ: Դա հճելի գորխըթաց է, որի արդյունքում դուք կունենք ձեր երազած մարմինը: Դա նշանակում է, որ դիետան պետք է հավասարակշռված լինի:
12. Չեք վերահսկում օգտագործվող աղի քանակը: Ինչպես հայտնի է, աղը չի թողնում օրգանիզմից դուրս հանել հեղուկը: Դա դժվարացնում է նիհարելու գործընթացը: Աշխատեք մինիմալ քանակով աղ օգտագործել:
13. Սննդակարգում թողնում եք սոուսներ և հավելումներ: Մայոնեզ, կետչուպ պարունակող սոուսներն ու հավելումները բավական շատ կալորիաներ են պարունակում և ոչ մի կերպ չեն օգնում ձեր երազած մարմինն ունենալու գործում:
14. Սնվելու վերաբերյալ օրագիր չեք պահում: Այս դեպքում ձեզ ավելի դժվար կլինի շատ ուտել, քանի որ ամենը պետք է գրեք: Բացի դա` այդպես շատ ավելի հեշտ է հասկանալ սննդային նախընտրությունները և շտկումներ կատարել:
15. Միայն բանջարեղենի և մրգերի օգտագործում: Բոլորին հայտնի է, որ մրգերն ու բանջռարեղենը շատ օգտակար են, այդ պատճառով նրանք միայն բանջարեղեն ու միրգ են օգտագործում: Դա սխալ է: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 500 գրամ միրգ և բանջարեղեն:
16. Քիչ եք քնում կամ ուշ եք պառկում քնելու: Հանգիստն ու ամուր քունը շատ կարևոր են նիհարելու համար: Օրական պետք է քնել 7-8 ժամ: Մարդու օրգանիզմը պետք է հանգստանա և վերականգնվի: Քնի պակասը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման:
17. Բաց եք թողնում սննդի օգտագործումը: Իրականում օրգանիզմի համար սրթես է սննդի օգտագործումը բաց թողնելը: Բացի դա` դա հանգեցնում է նրան, որ դուք հաջորդ անգամ ուտելիս ավելի շատ եք ուտում:
18. Չեք ուտում «6-ից հետո»: Երեկոյան ժամը 18:00-ից հետո չուտել պետք է միայն այն դեպքում, եթե դուք քնում եք ժամը 22:00-ին: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ:
19. Շարունակում եք կիսաֆաբրիկատներ գնել: Հրաժարվեք արդեն պատրաստ մթերքներ գնելուց: Հնարավոր չէ իմանալ, թե ինչից են դրանք պատրաստված:
20. Չեք հավատում ինքներդ ձեզ և ձեր ուժերին: Մի դադարեք հավատալ իքներդ ձեզ: Սիրեք ձեզ ցանկացած քաշով: մարդը, ով սիրում է իրեն և հոգ է տանում իր մասին, փայլում է ներսից, և հնարավոր չէ դա չնկատել:
Պատրաստեց 168.am-ը