![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ Պետդեպը Լավրովին մեղադրել է Օբամայի խոսքերը խեղաթյուրելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/1396185927-8823-lavrov-reuters.jpg)
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր մեկնաբանություններում, որոնք վերաբերել են մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ) տեղադրման փաստին, խեղաթյուրել է փաստերը:
«Նա (Լավրովը) մեկնաբանել է նախագահի (Օբամա) խոսքերը, ու անկեղծ ասած, ճիշտը չի ասել հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին: Լավագույն դեպքում՝ դա ընտրողաբար ընթերցում է, վատագույն դեպքում՝ փաստերի դիտավարյալ անտեսում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը, հիշել էր Օբամայի խոսքերը, որ վերջինս արտաբերել էր 2009 թվականին այն մասին, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղադրումը կդարձնի ավելորդ:
Պետդեպում նշել են, որ իրանական հարցի լուծումը ոչինչ չի փոխել, քանի որ ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանվել ոչ միայն Իրանի միջուկային հրթիռներից: