
Ես Անիի տանը եղել եմ, սովորական ապրող էր, շքեղություններ չտեսա. Մերի Մակարյան. news.am

Ես Անիի տանը եղել եմ հյուր, սովորական ապրող էր, որպես այդպիսին շքեղություններ ցուցադրված չէին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վեցերորդ զգայարան» հաղորդման վարող Մերի Մակարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ուներ Անին, որը ցանկանում էին գողանալ:
Նա էքստրանս Անի Մաջնունյանին վերջին անգամ տեսել է փետրվարին՝ վերջին նկարահանումների համար:
«Շատ լավ հարաբերություններ մեջ էինք, բարի, դրական, միշտ ժպտում էր, մի քիչ դժվար էր տանում նկարահանումը, որովհետեւ գրաֆիկը ծանր էր, մի օրում՝ երեք նկարահանում: Ես իր տանն եմ եղել հյուր, շատ լավ մարդ էր, որպես այդպիսին շքեղություններ ցուցադրված չէին, սովորական ապրող էր»,-ասաց հաղորդավարը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: