Ռուսաստանում վաճառվում են Պուտինին նվիրված Apple Watch-եր
Caviar ինտերնետ-բուտիկը սկսել է վաճառել Apple Watch-եր՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը: Այդ մասին նշվում է ընկերության պաշտոնական կայքում:
Խանութն առաջարկում է ժամացույցների երեք շարք՝ «Կայսրություն», «ԽՍՀՄ», «Այժմեականություն», որոնք միավորված են մեկ ընդհանուր՝ «Դարաշրջան» հավաքածուում:
Առաջին շարքը նվիրված է Պետրոս Մեծին, երկրորդը՝ Վլադիմիր Լենինին, ոսկեզօծ շարքը՝ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դրանց գները տատանվում են 182-197 հազար ռուբլու սահմանում՝ կախված մոդելից:
Caviar ընկերությունը զբաղվում է բջջային հեռախոսների էքսքլյուզիվ ձևավորմամբ:
Ընկերությունը 2014 թվականի աշնանն արդեն իր հաճախորդներին առաջարկել էր Պուտինի դիմանկարով ոսկեզօծ iPhone 6, իսկ 2015 թվականի գարնանը վաճառքի էր հանել Անդրեյ Ռուբլյովի սրբապատկերով iPhone 6: